HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է զինծառայողների համազգեստի փոփոխություն

Նախատեսվում է զինծառայողների համազգեստի փոփոխություն։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին: Նախարարի դիտարկմամբ` համազգեստի փոփոխությունը չի լիելու զուտ գույնի փոփոխություն:

«Դա բովանդակային փոփոխություն է նաև»,- ասաց նախարարը` հավելելով, որ հանրության կարծիքը ևս կարևոր է լինելու: Համազգեստը պիտի լինի որակապես լավը, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ փոխվելու են բոլոր համազգեստները: Քննարկումներ եղել են տեղական արտադրողների հետ, սակայն երկրորդ փուլում միայն մեկ զորատեսակի համազգեստի համար են հայտ ներկայացրել: Այժմ աշխատում են միջազգային գործընկերների հետ, առաջիկայում կստանան առաջարկներ և կծավալեն քննարկումներ, կհայտարարվի մրցույթ:

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են տանում 2024թ․ այդ համազգեստներն ունենալու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter