
Արցախից բռնի տեղահանված 300 աշակերտ հոգեբանական աջակցություն է ստանում
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազ. երեխա է հաճախում հանրակրթական դպրոցներ, որոնք ունեն տարատեսակ դժվարություններ: Նրանից մոտ 300-ը հոգեբանական աջակցություն է ստանում: Երեխաներն ունեն նաև կրթական հավելյալ դասընթացների կարիք: Այս մասին Ազգային ժողովում բարձրաձայնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրան հարց էր ուղղել պատգամավոր Սերգել Բագրատյանը` Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում երեխաների դպրոց չհաճախելու և դասերից հետ մնալու վերաբերյալ:
Նախարարն ասաց, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահելու հարցը, քանի որ դպրոցները ստացել են հրահանգ` հավելյալ կրթական դասընթացներ կազմակերպելու, այդ թվում` երկարօրյա դասընթացների միջոցով, որպեսզի բացը լրացվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել