HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդու աչքի առաջ մայրը գնացքի տակ է ընկել (վիդեո)

Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի 49-ամյա  բնակիչ, Կիրովաբադի փախստական Նելլի Աբրամովան Ալավերդի քաղաքի Հայպետշին թաղամասի շուկայի գծանցի մոտ ընկել է գնացքի տակ:

«Տղայի հետ էր, ինձնից մի կոնա կանաչի գնեց, մայր ու տղա իրենց գնումները  կապեցին և արդեն գիծն անցնում էին, կինն արդեն երկաթգծի ուղիղ կենտրոնում էր, երբ 10 մետրի վրա գնացքը հայտնվեց: Տղան գոռաց՝ «մամ, շուտ անցի»: Կինը  չհասցրեց: Տղան մնաց երկաթգծի այս կողմում: Երբ գնացքը կնոջը խփեց, նա մի 10 մետր թռավ գնացքից առաջ, հետո գնացքն անցավ մարմնի վրայով: Գնացքը կնոջը տակը գցելուց հետո մի քիչ հեռու կանգնեց: Կնոջ մարմինը 2 մասի էր բաժանվել»,- «Հետքին» պատմեց երկաթգծի հարևանությամբ պտուղ-բանջարեղեն վաճառող տիկին Շողիկը: 

Դեպքի մասին «Հետքին» պատմեց նաև տուժողի որդին:

«Գնացքը Ախթալայի կողմից գալիս էր, ես գծին չէի մոտեցել, մայրս արդեն երկաթգծի մեջտեղում էր, ես նկատեցի մի 10 մետր հեռավորության վրա եկող գնացքին, մամայիս ձայն տվի, ասեցի՝ գնացքը գալիս է, արագ անցի, բայց արդեն ուշ էր: Մամայիս ձեռքին ծանր սումկեք կար, դրա համար չկարողացավ անցնել: Շատ արագ կատարվեց»,- ասաց տուժողի որդին՝ Արսեն Առաքելյանը: 

Նելլին գործազուրկ էր:

«Ինձ համար, սրա համար, նրա համար գործ էր անում, տուն էր մաքրում  իր և տղայի ապրուստը հոգում»,- ասաց տուժողի եղբայրը: Իսկ որդին գտնում է, որ գնացքի մեքենավարը մեղավոր չէ. «նա մեծ արագությամբ էր գալիս և չէր կարող կանգնեցնել  գնացքը»: Մինչդեռ երկաթուղային տրանսպորտային միջոցները պարտավոր են  բնակելի վայրերով անցնել ցածր արագությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter