HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկատողություն՝ Կոտայքի դատախազներից մեկին

Գլխավոր դատախազի հրամանով «Նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել անհարգելի պատճառով դատական նիստերից բացակայած դատախազի նկատմամբ։ Այս մասին հայտնում է դատախազության Հանրային կապերի բաժինը։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման հիման վրա՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի օրերի ու ժամերի մասին, առանց հարգելի պատճառի չի մասնակցել երկու դատական նիստի:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 8-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter