HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». վերադասավորությունները շարունակվում են

Օրերս ԱԺ-ից դուրս եկող Հովիկ Աբրահամյանը հարցրել է. էն ո՞ւմ ավտոն էր անցնում մեր կողքով: Ասել են՝ Իսագուլյան Գառնիկի: Կասեք` սրանից հետո էն կողմից մտնի ԱԺ, «այստեղից չի կարելի»: Խոսքը գլխավոր մուտքի մասին է, որտեղից ներս են մտնում միայն ԱԺ ղեկավարության, հանձնաժողովների նախագահների, տեղակալների եւ, իհարկե, Թոխմախի Մհերի ավտոմեքենաները, ով այս պարագայում ինքն իրեն նման արտոնություն է տվել:

ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի՝ Իսագուլյանի եւ Հ. Աբրահամյանի ջրերը երբեք էլ նույն առվով չեն հոսել, մանավանդ այն օրից, երբ Հովիկ Աբրահամյանը կանչել է Իսագուլյանին, ասել` ինչ զեկուցես նախագահին, նախօրոք ինձ պիտի տեղյակ պահես, իսկ Իսագուլյանը, ըստ ԱԺ աղբյուրների, չի համաձայնել:

Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո Իսագուլյանի ավտոմեքենան, այնուհանդերձ, հնարավորություն էր ստացել մուտք գործել ԱԺ տարածք, սակայն Աբրահամյանի վերադարձից հետո ինչպես այս, այնպես էլ մնացյալ հարցերում «վերադասավորությունները» շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter