HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը Հայաստանից դիմում չի ստացել կազմակերպությունից դուրս գալու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պաշտոնական Երևանից չի ստացել որևէ դիմում այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս կազմակերպությունից։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Ոչ մի հայտարարություն չի եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել»,- հայտարարել է Սիդորովը։

Անդրադառնալով այս տարի կազմակերպության միջոցառումներին Հայաստանի սահմանափակ մասնակցությանը՝ ՀԱՊԿ պաշտոնյան նշել է, որ «ցանկացած իրավիճակ կարող է ստեղծվել պետությունում», ինչպես նաև՝ հավելել, որ Երևանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ օրինաստեղծ գործունեությանը, փաստաթղթերի քննարկմանը և կազմակերպության ֆինանսավորմանը:

Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ կազմակերպությունում ոչ ոք երբևէ չի խոսել կովկասյան տարածաշրջանի հանդեպ հետաքրքրության կորստի կամ Հայաստանից հեռանալու մասին:

«Կարծում եմ, որ մեր պետությունների իմաստուն ղեկավարները ճանապարհ կգտնեն լուծելու այն դժվարությունները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter