HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Սենատը Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Սենատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն արգելող օրենսդրական նախագիծը, որը ստացել է «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» անվանումը։ Եթե փաստաթղթին կողմ քվեարկի նաև Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը, ու այն ստորագրի նախագահ Ջո Բայդենը, ապա սա ԱՄՆ նախագահին թույլ չի տա շրջանցել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ փոփոխությունը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ 

«Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրենսդրական նախագծի հեղինակը դեմոկրատ Գերի Փիթերսն է։ Նրա գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերին այցելել էր Հայաստան։ Նա օրինագիծը ներկայացրել էր 2023 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների։

Այս պարագայում խոսքը 2024-2025 թվականների դաշնային բյուջեից Ադրբեջանին հատկացվելիք ռազմական և ֆինանսական օգնության մասին է։ Օրենսդրական այս նախագծին կողմ են քվեարկել բոլոր 100 սենատորները։

Do the math. pic.twitter.com/yMORheQUxs

— ANCA (@ANCA_DC) November 16, 2023

907-րդ փոփոխությունը, որն ընդունվել էր 1992 թվականին, ԱՄՆ կառավարությանն արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։ Սկսած 2002 թվականից՝ ԱՄՆ նախագահներն ամեն տարի դադարեցնում էին այդ փոփոխության գործողությունը՝ օգտագործելով 2001 թվականին Կոնգրեսի կողմից իրենց տրված լիազորությունները։

Լուսանկարը՝ Andrea Izzotti / shutterstock.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter