HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Հայրապետյանի տղաներն էլի ծեծել են

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն:

Սերժ Սարգսյանը, լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց Վահեի հուղարկավորությանը (մեկնել էր Ուկրաինա), այլեւ անգամ մի ծաղկեպսակ կամ ցավակցական հեռագիր չուղարկեց զինվորական բժշկի տուն: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի մոր հուղարկավորությանը մասնակցելու համար Սարգսյանն անձամբ ուղղաթիռով մեկնել էր Սյունիք:

Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից:

Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետեւանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է:

Մեկնաբանություններ (3)

GALUST
Skseci hargel Nemecin,,,dranov na apacucec vor ink@ txa e isk ishxanutunner@ iren hamar,,,,,,,,,,,,,,,,,,
նեմեց
Լավ են արել ծեծել են, երեկ փող եին բաժանում բոլորիտ էսօր ել կծեծեն, փող վերցնելուց չգիտեիք որ արդեն ծախվում եք ու դառնում եք ճորտ ու չմո՞: Ծեծվողին միշտ են ծեծում ու բոլորն են ծեծում, ինչ տարբերություն թուրքնա ծեծողը թե չինացին կամ նեմեցը՞, դիմացեք:
watchdog
Երկիրն ու ժողովուրդը բանդիտ բորիների ձեռքին գերի են, գերի... պարզապես ոտնատակ են գնում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter