HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային

Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Ա․ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter