HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր): Մասնավորապես՝ 

  • սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն, 
  • խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter