HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սրտով չեն եղել

Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետեւ նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերը:

Նույն լուրերի համաձայն՝ խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու եւ որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է:

Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, եւ որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ` չընկնելով նրանց ծուղակը:

Հավելենք, որ բարձրագույն ՀՀԿ-ականն այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթներն իրեն բնավ դուր չեն եկել:

Մեկնաբանություններ (1)

Mard
Paron Varchapet asacis sharunakutiun uzum em harcnem te qani niut gcem youtube? katak kam sadranq chi real gcelu em vor tesneq te inch mardkancov eq shrjapatvac

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter