«Հայկական ժամանակ». խուսանավելու փորձ
Երեկ «ՀԺ» գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին: Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի «վրաերթին»:
Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նկատենք, որ սա բավականին «խորամանկ» որոշում է:
Խնդիրն այն է, որ գործը եթե հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակորեն կապացուցվի, որ «վրաերթը» սարքվել է եւ սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով կամ առնվազն որեւէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել: Գործը կարճելով` ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից:
Հ. Գեւորգյանը եւ նրա պաշտպան Վահե Գրիգորյանը պատրաստվում են բողոքարկել այս որոշումը եւ ապացուցել «վրաերթի» սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց:
Մեկնաբանել