HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ ԳՔ փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի հետ

Նոյեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով դեպարտամենտի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվականը։

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ փախստականների անվտանգային, հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է միջազգային հանրության, հատկապես՝ ՄԱԿ համապատասխան կառույցների ներգրավման հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առաջնային և երկարաժամկետ կարիքների բավարարման, նրանց հիմնարար իրավունքների վերականգնման և իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներըն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter