HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին

Նոյեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Գլոբալ Հարավը և մեկ զարգացում» թեմայով «Գլոբալ Հարավի ձայնը» արտաքին գործերի նախարարների 2-րդ առցանց գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվականից։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման միջոցառումների նախաձեռնումը: Նշելով Հնդկաստանի հանձնառությունը «Աշխարհը մեկ ընտանիք է» գաղափարի իրագործման համար՝ նախարարի տեղակալը կարևորել է աշխարհում խաղաղության, համերաշխության ու ներդաշնակության առաջնահերթությունը: Նա հավելել է, որ գլոբալ մարտահրավերները, պայմանավորված մատակարարման գլոբալ շղթաների խաթարմամբ ու զինված հակամարտություններով, խստագույնս են անդրադարձել Հայաստանի վրա՝ հանգեցնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք խաչմերուկում որպես միացնող հանգույց հանդիսանալու Հայաստանի հանձնառությանը և, որպես խաղաղության օրակարգի բաղադրիչ, կարևորել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Գագաթնաժողովին մասնակցել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, ինչպես նաև «Գլոբալ Հարավը» ներկայացնող տասնհինգից ավելի երկրներ ու այդ երկրների հետ սերտ համագործակցող պետություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter