HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ

Նոյեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվականը։

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter