
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային
Նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Հայտնում է Վարչապետի աշխատակազմը։
«Պրեմիերային ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ:
Ֆիլմի պրոդյուսերներն են՝ աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:
Ֆիլմը ցուցադրվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ Վարչապետի աշխատակազմի
Մեկնաբանել