HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինամթերք՝ Պարոնյան 20 շենքի տանիքում

Այսօր՝ ժամը 9:30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում  շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

«Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter