HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արգենտինան նոր նախագահ ունի

Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է տնտեսագետ, աջ պոպուլիստ Խավիեր Միլեյը։ Նա նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 10-ին։

Bloomberg-ը գրում է, որ ձայների 99 %-ի հաշվարկից հետո Միլեյը ստացել է ընտրողների ավելի քան 55 %-ի աջակցությունը։ Նրա հիմնական մրցակիցը՝ էկոնոմիկայի գործող նախարար Սերխիո Մասսան, մինչև ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարումը, արդեն իսկ ընդունել է Միլեյի հաղթանակը։

Հաղթանակից հետո Միլեյը դիմել է կողմնակիցներին՝ խոստանալով Արգենտինան դուրս բերել ճգնաժամից։ «Այսօր սկսվում է Արգենտինայի վերականգնումը»,- նրա խոսքերը մեջբերում է Buenos Aires Times-ը։

53-ամյա Միլեյը հայտնի է իր արմատական հայտարարություններով։ Մասնավորապես, նա խոստացել է «այրել Արգենտինայի Կենտրոնական բանկը՝ գնաճի քաղցկեղին վերջ տալու համար»։ Միլեյը նաև դեմ է աբորտներին և կողմ զենքի ազատ կրմանը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա սպառնում էր խզել կապերը Արգենտինայի գլխավոր առևտրային գործընկերների՝ Բրազիլիայի և Չինաստանի հետ ու էլ ավելի խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Միևնույն ժամանակ Միլեյը խոստանում էր իր ընտրման պարագայում հրաժարվել ազգային արժույթից ու անցնել ամերիկյան դոլարի։

Արգենտինայի նոր նախագահին շնորհավորել է Դոնալդ Թրամփը, որի հետ հաճախ համեմատում են Միլեյին։ «Ողջ աշխարհը հետևում էր (ընտրություններին-խմբ.)։ Ես ձեզնով հպարտանում եմ։ Դուք կշրջեք ձեր երկիրը և իսկապես Արգենտինան կրկին ուժեղ կդարձնեք»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։

Լուսանկարը՝ Natacha Pisarenko/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter