
Կիև է ժամանել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Պենտագոնի ղեկավարը X-ի իր էջում լուսանկար է հրապարակել Կիևի կայարանից։
«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի կարևոր ուղերձ փոխանցեմ։ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային աջակցությունը՝ և՛ այսօր, և՛ ապագայում ռուսական ագրեսիայի դեմ ազատության համար իր պայքարում»,- գրել է Օսթինը։
I just arrived in Kyiv to meet with Ukrainian leaders.
— Secretary of Defense Lloyd J. Austin III (@SecDef) November 20, 2023
I’m here today to deliver an important message – the United States will continue to stand with Ukraine in their fight for freedom against Russia’s aggression, both now and into the future. pic.twitter.com/1D96aeeACl
Օսթինը հավելել է, որ Կիև իր այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ Ուկրաինայի ղեկավարության հետ՝ չնշելով որևէ մանրամասնություն։
ԱՄՆ-ն Ուկրաինայի հիմնական դաշնակիցն է ու ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հիմնական մատակարարը։ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ԱՄՆ-ն Ուկրաինայի համար առանձնացրել է շուրջ 60 միլիարդ դոլարի օգնություն։ Նոյեմբերի սկզբի դրությամբ՝ ԱՄՆ-ն ծախսել է այդ գումարի 96 %-ը։
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրել էր հաստատել 106 միլիարդ դոլարի հատկացումը, որից 61,4 միլիարդը կկազմեր Ուկրաինային աջակցությունը, իսկ 14,3 միլիարդը՝ Իսրայելին։
Սակայն հանրապետականների ու դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով տարեկան բյուջեն դեռևս չի ընդունվել։ Կոնգրեսի երկու պալատներն էլ հաստատել են միայն ժամանակավոր բյուջեն, որտեղ ներառված չեն Ուկրաինային ու Իսրայելին աջակցությունը։
Միևնույն ժամանակ, և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները հրապարակավ հավաստիացրել են Ուկրաինային, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնություն տրամադրել։
Լուսանկարը՝ Լլոյդ Օսթինի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել