HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկերներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության տրամադրման մասին հարցը: Այդ մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«<...> Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականը Հայաստանին օգնության վերաբերյալ որոշման լրամշակման վերաբերյալ: Հայկական կողմը, թեև մյուս բոլոր դաշնակիցները կողմ էին այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որի խոսքը մեջբերել է TACC գործակալությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ չէր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է եղել, սակայն լրամշակման կարիք ունի։ Փաշինյանը նշել էր, որ չստորագրման պատճառն այն էր, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չէր հայտնել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ու չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter