HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 23-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց աջակցելու առաքելությունը։ Հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար:

Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter