
ԱԳՆ-ում ստորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը
Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել