HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմում ներգրավվելու կանադական կողմի որոշման կարևորությունը:

Կանադայի խորհրդարանական պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter