HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են վերականգնվող հուշարձաններ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական անգամ այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր:

Աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ 

Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները, որոնք վերսկսվել էին նախորդ տարի, մոտենում են ավարտին։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։ Քննարկվել են ջրահեռացման խնդիրները, տրվել են լուծումներ։ Նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով վերականգնման ընթացքում պեղվել-մաքրվել է նաև սեղանատան հատակը, բացվել են թոնրի, հորի կամ ջրավազանի հետքեր։ Համապատասխան կահավորմամբ դրանց հասանելիությունը կսահմանափակվի, իսկ հատակը կնորոգվի արդեն հաջորդ տարի։ 

Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները ևս մոտենում են ավարտին. տարածքը մասնակի բարեկարգվել է, կառուցվել է հենապատ։ Եկեղեցու պատերը լվացվել են տարիների ընթացքում առաջացած կրային և այլ հետքերից։ Մատնանշվել են փոքր թերություններ, որոնք պետք է շտկվեն մինչև աշխատանքների ավարտը։

Աշխատանքների իրականացումը գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter