HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև ևս՝ 4-5 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Նոյեմբերի 23-25-ը ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց։

Նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7մ/վ, նոյեմբերի 21-23-ը, 25-ին և 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:

Նոյեմբերի 23-25-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter