HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 22-ին, 23-ին, 26-ին՝ 15-18մ/վ, 26-ին, 27-ին՝ 18-22մ/վ արագությամբ:

Նոյեմբերի 23-25-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-26-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-25-ը ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter