HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մասանորիին իր ակտիվ գործունեությամբ հայ-ճապոնական հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն խորանալ ու ամրապնդվել:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և վստահեցրել, որ հետագայում ևս կներդնի բոլոր ջանքերը` ի նպաստ Հայաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների զարգացման:

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter