HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները, երեխաների զարգացման կենտրոնում արձանագրված թունավորման դեպքով պայմանավորված, ստուգում են իրականացրել «Սայադյան» ՍՊԸ-ում (Լիդեր Լենդ երեխաների զարգացման կենտրոն, ք. Երևան), որի ընթացքում կատարվել է նմուշառում «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Թանապուր» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում են վտանգավոր:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Սայադյան» ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter