HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորպորասիոն Ամերիկա»-ն կփոխհատուցի Երևանում հրեական սինագոգին պատճառած վնասները

«Կորպորասիոն Ամերիկա հիմնադրամի» (Fruitful Foundation) խորհուրդը հայտարարել է, որ կփոխհատուցի Երևանում հրեական սինագոգի վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, որը Հայաստանի հրեաների պաշտամունքի վայրն է:

«Սինագոգն օրեր առաջ դաժանորեն ենթարկվել էր վանդալիզմի, ինչի արդյունքում շինությանը նկատելի վնաս է պատճառվել: «Կորպորասիոն Ամերիկա հիմնադրամը» (Fruitful Foundation) խորը հիասթափություն ապրեց` իմանալով Երևանում գտնվող սինագոգի նկատմամբ կատարված վանդալիզմի մասին և նշում է, որ ցանկացած կրոնի կամ ազգության նկատմամբ կատարած բռնություն պետք է խստորեն դատապարտվի»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter