HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից տուժած եւս մեկ աշխատակից է մահացել

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած աշխատակից Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Հակոբյանը։ Այսպիսով, հրդեհի հետեւանքով կա երկու զոհ (մեկ անձ մահացել էր տեղում-խմբ.), երկու վիրավոր։ 

«Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։ Մեր ցավակցություններն ենք հայտնում Ահարոն Հակոբյանի ընտանիքին ու հարազատներին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ««Ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էին Այրվածքաբանական ազգային կենտրոն»,- հայտնել էր Քննչական կոմիտեն։ 

Լուսանկարը՝ սքրինշոթ «Ազատության» տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter