
Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի որևէ որոշում. Բելառուսի ԱԽ
Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, ինչը խոսում է հայկական կողմից փոխըմբռնման մասին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբё լրագրողներին հայտնել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ոչ մի որոշում արգելափակված չէ։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցրել է բոլոր որոշումները (փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին, խմբ.), հռչակագիրը»,- ասել է նա։
Վոլֆովիչի պնդմամբ՝ դա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից, այն հարցերի լուծման հարցում, որոնք այսօր վերապահված են կազմակերպությանը։
Լուսանկարը՝ sb.by-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել