HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը հույս ունի, որ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովներին։

«Ես կարծում եմ, որ Պիտեր (նկատի ունի Սանկտ Պետերբուրգը, խմբ.) կժամանեն (Հայաստանի ներկայացուցիչները, խմբ.), այնտեղ կլինի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և բացի դրանից, կլինի նաև ԵԱՏՄ պաշտոնական նիստը։ Ի դեպ, այս նիստում մեզանից նախագահությունը ստանձնում է Հայաստանը։ Ուստի ես կարծում եմ, որ Փաշինյանը կգա»,- TACC-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

TACC գործակալության լրագրողի այն հարցին, թե Հայաստանը արդյոք որևէ կերպ ներկայացվա՞ծ է եղել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, Ուշակովը անգլերեն պատասխանել է. «Nobody (անգլ.՝ «ոչ ոք», խմբ)»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Հայաստանը փորձագիտական մակարդակով կմասնակցի Մինսկի գագաթաժողովին։

Բացի այդ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը կմեկնի՞ Հայաստան, Ուշակովը ենթադրել է. «Մի օր»:

Լուսանկարը՝ РИА Новости/Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter