
Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի փողոցի խաչմերուկ հատվածի երթևեկությունը կդադարեցվի
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի փողոցի խաչմերուկ ընկած հատվածի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել