«Հարսնաքարի» դեպքի մեղավորը թողտվության միջավայրն է. Շիրակ Թորոսյան
«Անվտանգության աշխատակիցները գուցե և չեն գիտակցել արարքի լրջությունը կամ ունեն անպատժելիության սինդրոմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը` անդրադառնալով «Հարսնաքարում» ծեծված ՊՆ բժիշկ Վահե Ավետյանի դեպքին:
Շիրակ Թորոսյանը խոստովանեց, որ ինքն էլ մի քանի անգամ եղել է «Հարսնաքարում», սակայն հետագայում բոյկոտելո՞ւ է, թե՞ շարունակելու է հաճախել ռեստորանային համալիր, ինչպես նաև համաձա՞յն է պատգամավորին մանդատից զրկելու հասարակական պահանջի հետ, դժվարացավ հստակ պատասխանել` նշելով, որ դեպքն արդեն կատարվել է, և Վահե Ավետյանին ետ բերել այլևս հնարավոր չէ: Իսկ մեղավորը, ըստ Շիրակ Թորոսյանի, «թողտվության միջավայրն» է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել