HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Նոյեմբերի 24-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր:

Գոհունակությամբ նշվել է բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից ակտիվ ներգրավվածության և տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման ուղղությամբ թիրախային, գործուն քայլեր իրականացնելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև այլ առանցքային բնագավառներում արձանագրված ձեռքբերումների և առկա հեռանկարների շուրջ:

Երկուստեք արժևորվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ընդգծվել է հետագա ակնկալվող դինամիկան: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և դրա հետագա հարստացումը միտված է ՀՀ քաղաքացիների, հասարակության համար էական, շոշափելի արդյունքների ապահովմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանում հարատև կայունության հաստատման տեսլականին, դրա իրականացմանը միտված, այդ թվում՝ ԵՄ ներգրավվածությամբ և աջակցությամբ տարածաշրջանային ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter