HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբանիան նոր դեսպան է նշանակել ՀՀ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին (նստավայրը՝ Աթենք):

Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկավության միջոցների հետ կապերի վարչությունը, նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում նրան կհաջողվի զարգացման դինամիկա հաղորդել հայ-ալբանական քաղաքական և տնտեսական հարաբերություններին:

Հայաստանի և Ալբանիայի միջև կապերի ամրապնդման համար Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ ակտիվ աշխատանքը և նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է փոխըմբռնման մթնոլորտում քննարկել բոլոր հարցերն ու առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Դեսպան Դաշնոր Դերվիշին նշել է, որ իր երկիրը վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և, որպես դեսպան, կանի ամեն հնարավորը հայ-ալբանական հարաբերությունների ամրապնդման ուզարգացման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter