
ՄԻՊ աշխատակազմը մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 24-ին, մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Մասնագիտական այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում աշխատելու կարողություններն ու հմտությունները:
Դասընթացի շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման եղանակները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը կրում է շարունակական բնույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել