HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Աշտարակ-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։49-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» (վարորդներ՝ Մ․ Ս․, ծնված 1983 թ․, Գ․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշի ավտոմեքենաները, «ZIL» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1995 թ․) և «Ford» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդ Մ․ Ս․-ին և ուղևոր Գ․ Պ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter