
Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Նոյեմբերի 25-ին Արմավիր քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
«Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և կուսակցության վարչության անդամներ։
Քննարկվել են Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»,- ասվում է ՔՊ հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել