
«Ցայգ» հայկական ֆոլկ-ռոք խմբի տարեդարձի համերգը (լուսանկարներ)
«Ցայգ» հայկական ֆոլկ-ռոք խմբի ստեղծման 4-ամյակի առիթով Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում համերգ էր կազմակերպվել:
«Ցայգի» երգացանկը հիմնականում կազմված է հայկական ժողովրդական երգերի յուրօրինակ մշակումներից՝ պրոգրեսիվ ռոքի, նեոֆոլկի և այլ ոճերի միջակայքում: Ինչպես նշում է խմբի ղեկավար Արթուր Աթայանը, երգերի մեծ մասը մեզ հասել է Կոմիտասից և Հայրիկ Մուրադյանից, սակայն «Ցայգի» մշակումներում դրանք բազմաձայն են և երբեմն փոփոխված ռիթմերով:
Համերգի հատուկ հյուրերն էին Մերի Շուշանյանը («DifFusion Band»), Մհեր Մանուկյանը («Լավ Էլի»), Արմեն Եդիգարյանը («Rozen Tal»):
«Ցայգը» հիմնադրվել է 2019 թվականին «Արեգնազան» կրթահամալիրում՝ ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ և Արթուր Աթայանի ղեկավարությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել