HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ երկրների միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. Շոյգու

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է։ Պետություններից յուրաքանչյուրի հետ կան երկկողմ համապատասխան համաձայնագրեր: Այդ մասին «Россия-1»-ի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Փաստացի, այն ստեղծվել է ու ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագրեր պետություններից յուրաքանչյուրի հետ։ Դա և՛ Հայաստանի, և՛ Ղազախստանի, և՛ Ղրղզստանի, և՛ Տաջիկստանի, և՛ բնականաբար նաև Բելառուսի հետ է։ Դա բնականաբար հագեցած է (նկատի ունի ՀՕՊ համակարգի տեխնիկապես համալրված լինելը), աշխատում է, մենք պարբերաբար զորավարժություններ ենք անցկացնում, մարտական վիճակում ենք պահում»,- նշել է Շոյգուն՝ հավելելով, որ ՀՕՊ միացյալ համակարգ կա նաև ԱՊՀ-ում։

Շոյգուն հավելել է, որ լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտության պարագայում կազմակերպությունը կգնա այդ քայլին։ «Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք երկկողմ համաձայնագրեր ունենք։ Եվ այդ երկկողմ համաձայնագրերով էլ հենց համակարգը ստեղծվել է»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ tribuna.news-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter