
Նեթանյահուն դրական է գնահատել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի երկարաձգումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ դրական է գնահատում ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայի հատվածում հումանիտար դադարի մասով պայմանավորվածության երկարաձգման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտնել է իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Իսրայելի վարչապետի տելեգրամյան ալիքում։
«Մենք ամեն օր ևս 10 պատանդ ազատ արձակելու հնարավորություն ունենք։ Դա լավ բան է»,- ասել է նա։
Նեթանյահուն նաև նշել է, որ հումանիտար դադարից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում կվերսկսի ռազմական գործողությունները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, երկու երկրների առաջնորդները համաձայնության էին եկել, որ «աշխատանքները դեռևս ավարտված չեն, և նրանք կշարունակեն հասնել բոլոր պատանդների ազատ արձակմանը»։
Լուսանկարը՝ Chaim Goldberg/Flash90
Մեկնաբանել