HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը ԱԶԲ նախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավային: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:

Մասացուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:

Այս համատեքստում, քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter