HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննում են թիկնապահների նոր «հերոսությունը»

«Ժողովուրդ» թերթի հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքներն ուսումնասիրվում են, արդյունքների մասին կիրազեկենք»,- Ա1+-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության հարցերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։

Հիշեցնենք՝ թերթն անդրադարձել էր նրան, որ Վահե Ավետյանի մահվան օրը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու մի վարորդի:

Շարունակությունը կարդացեք այստեղ

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվս մի ապացույց,որ սրանք ոչ թե պատահական,այլ սիստեմացված (կառուցվածք ունեցող/կառավարվող) դեպքեր/հանցագործություններ են: ՀԵՆՑ ՍՐԱ ՀԱՄԱՐ է այդքան կարևոր, որ Ռ.Հայրապետյանը ԳՈՆԵ զրկվի պատգամավորի մանդատից- որպես ՀՍՏԱԿ ազդանշան հասարակության կողմից,որ «ՀԵՐԻՔ է,ու այլևս ոչ մի նմանատիպ հանցագործություն չի հանդուրժվի»: Այլապես ՄԻ ԸՆՏՐԵՔ դրանց 2013-ին. դա էլ հո ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ է:
Ընթերցող
Մենք պարտավոր ենք հասկանալ, որ ցանկացած մարդու մոտ այս կամ այն գործողությունը կատարվում է սովորույթի ուժի ներքո. օրինակ, ես սովորություն ունեմ արձագանքելու այս կամ այն իրադարձությանը, եթե որևէ տեղ մարդիկ են հավաքվում, ես գնում եմ` տեսնելու թե ինչ է կատարվում, եթե վիճում են, ապա փորձում եմ մեղմել, եթե հումորիստներ են, ապա միանում եմ նրանց, և այսպես շարունակ: Օրինակ, Վարազ Սյունին, իր համար սովորություն է դարձրել անտարբեր չլինել հայրենիքում կատարվող ամեն մի իրադարձության նկատմամբ, նրա մոտ սրտացավությունը սովորություն է դարձել, որը մարդկային հիասքանչ հատկություն է: Եվս մեկ օրինակ, Սերժ Սարգսյանի մոտ սովորություն է դարձել անտարբեր անցնել իրեն ուղղված հրապարակային նամակների մեծ մասին. այդքան շատ գրում են Կոտայքի մազպետի և Սյունիքի մարզպետի սեռական հայհոյանքների մասին, ընդսմին բաց նամակով դիմում են ՀՀ նախագահին, արդյունքը` զրո: Նման երևույթների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը սովորություն է դարձել մեր նախագահի համար: Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Վ Ե Ք. վերը հիշատակված թիկնապահների համար ծեծելը սովորություն է դարձել, նրանց ղեկավարի պահվածքը հասարակության մեջ հակակրանք է առաջացրել, հասարակությունը սովորույթի ուժով համբերում է նման պատգամավորին, մի մասը սովորույթի ուժով վախենում է նրանից, մի մասն էլ սովորույթի ուժով հեգնում է նրա պահվածքը, և այսպես սովորույթների ուժի ներքո ազգը բարոյալքում ենք: Մենք պարտավոր ենք մեզանում ձևավորել մի սովորություն` հակազդելու սովորություն, ստորին ազգովի նսեմացնելու սովորություն, արթնանալու սովորություն, մեր երեխաներին խեղաթյուրողների վերջը տալու սովորություն: Եկեք մեզանում մշակենք նախագահին աշխատացնելու սովորություն, հարցերը տեղին ու ժամանակին առաջ քաշելու սովորություն:
GALUST
TESNES 81 HAMARI MARSHRUNII GIC@ XLECIN HIN TIROJIC ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter