HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ

Նոյեմբերի 27-ի ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 27-ին՝ 20-25 մ/վրկ, 28-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter