HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։ Հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի մանրամասներ։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կարևորել է բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։

Հյուրերը բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրականացվում են նրանց օգնությունների տրամադրման միջոցառումներն ու այլ գործողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ծառայություններում կադրերի պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter