HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը երեկ՝ նոյեմբերի 27-ին զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք՝ աջակցելու նրա տեսլականին բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի համար»,- փոխանցում է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter