HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2024թ-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված դրույթներում և նախատեսվել է դրամարկղային գործառնությունները գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի տվյալները`

1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը:

Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտը ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (file-online.taxservice.am) հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Մեկնաբանություններ (1)

Միհրան
գիրքը գրանցելուց հետո սկզբնական մննացորդը չեմ կարողանում գրել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter