
Իրանի նախագահը այսօր կմեկնի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Երկու երկրների նախագահները կքննարկեն Գազայի պատերազմը, երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր, որոնք կապված են Մերձավոր Արևելքի հետ։
Արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ներառված կլինի բանակցությունների օրակարգում՝ դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել