HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլին: 

Զրուցակիցները քննարկեցին բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց գործակցության մակարդակից` կարեւորելով ԱԶԲ-ի աջակցությամբ մարզերում իրականացվող ենթակառուցվածքների`հատկապես  ճանապարհների, ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրերը:

 Նա նշեց, որ մարզերում եւ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ուղղությունը շարունակում է առաջնային լինել նոր կառավարության համար եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում արդյունավետ գործակցությունը կշարունակվի:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԱԶԲ աջակցությամբ  իրականացվող  քաղաքային կայուն զարգացման ծրագրին` նշելով, որ կառավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են  Գյումրի, Վանաձոր, Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք ընդգրկված են նաեւ ԱԶԲ-ի ծրագրում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջիկայում համատեղ քննարկում  կազմակերպել` քաղաքում ներդրումային նախագծեր իրականացնող եւ շահագրգիռ  բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:   

Քննարկվեցին քաղաքային համայնքների համար կարեւոր նշանակություն ունեցող մեկ այլ` աղբահանության ծրագրին առնչվող հարցեր: Կարեւորվեց գործարար միջավայրի համար առավել գրավիչ պայմանների առաջարկումը` հաշվի առնելով, որ նման նախագծերի իրականացումն առավել արդյունավետ կարող է լինել մասնավոր հատվածի հետ գործընկերությամբ:

Բացի նշված ուղղություններից, հեռանկարային համարվեց դպրոցաշինության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը:    ՏԿՆ  հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ կողմերն անդրադարձան նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` հույս հայտնելով, որ առաջիկայում կմեկնարկի ծրագրի իրականացման հիմնական փուլը: 

Մեկնաբանություններ (1)

GALUST
VERCRAC GUMARNER@ NPATAKAIN CHEN CAXSVUM INCHI APACYJCN E ERKRI ARTAKIN PARTK@,,,,,XELKI AREK

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter